Սուրեն Պապիկյանը այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պապիկյան

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Այդ մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր աշխատանքային այց եմ կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- գրել է նա:

--00--ԱԹ

Տեսանյութեր