Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320-ն ու Kia-ն. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

վթար

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում ճակատ-ճակատի բախվել են Mercedes ML 320 և Kia մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները մասամբ հայտնվել են հետիոտնի համար նախատեսված անցումի վայրում ու տեղում պարեկներն ուժեղացված ծառայություն են կատարում և հետիոտներին անվտանգ տեղափոխում են մայթից մայթ:

--00--ԱԹ