Իրանահայ գրողների միության ներկայացուցիչները այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

նկար

2021 թ. հոկտեմբերի 24-ին իրանահայ գրողների միության ներկայացուցիչները՝ Վարանդ Քուրքչյանը, Էդվարդ Հարությունյանը, Ռուբեն Ավագյանը, Աշխեն Եղիայանը և Թորգոմ Հակոբյանը, այցելել են Իրանում ՀՀ դեսպանություն և դիվանագիտական աշխատանքի ավարտման կապակցությամբ հանդիպում ունեցել դեսպան Արտաշես Թումանյանի հետ։

ՀՀ դեսպանը, անդրադառնալով իրանահայ գրողների ազգանվեր գործունեությանը, ընդգծել է Հայաստան-Իրան միջմշակութային հարաբերությունների խորացման կարևորությունը և այս ոլորտում հետագա հաջողություններ մաղթել նրանց։

Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել դեսպան Արտաշես Թումանյանին իր կատարած աշխատանքի և Գրողների միության հետ արդյունավետ համագործակցության համար։

--00—ԼՄ