Երևանում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

123

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանոպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչ, 29-ամյա Հրայր Տոնոյանը, հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Երևանում՝ Սեբաստիա փողոցում վրաերթի հետևանքով մահացածների ինքնությունը. նրանք են Արագածոտնի մարզի բնակիչը, 41-ամյա Էդուարդ Խաչատրյանը և Երևանում հաշվառված, 57-ամյա Սուսաննա Խաչատրյանը։ Վերջիններս տեղում մահացել էին։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի:

Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը կին էր, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել էին:  

--00—ԼՄ