Առաջարկվում է ադրբեջանական կտավները փոխարինել Շուշիում մնացած հայկական բարձրարժեք գործերով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

շուշի

Ստեփանակերտն առաջարկում է ադրբեջանական նկարները փոխարինել հայ, ռուս և ֆրանսիացի նկարիչների՝ Շուշիում մնացած աշխատանքների հետ: Այս մասին հայտնում է Սպուտնիկը: ԼՂ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Լուսինե Կարախանյանի խոսքով՝ այդ նկարները պահվում էին Կերպարվեստի պետական թանգարանում: 

 

Առաջին պատերազմից հետո հայկական կողմի տրամադրության տակ են հայտնվել ադրբեջանցի գեղանկարիչների 40 կտավ, բայց Բաքուն չի փորձել դրանք վերադարձնել: Այժմ ԼՂ-ն առաջարկում է փոխարինել դրանք հայկականներով: Այդ առաջարկը փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով:

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում մնացել են Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Պավել Կուզնեցովի, Դմիտրի Ժիլինսկու և այլոց բարձրարժեք կտավներ:

 

--00--ԱԹ

 

Տեսանյութեր