Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Մելքոնյանը և Ռուստամ Բաքոյանն այցելել են ՀՀ արևելյան սահմաններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Հասարակական

Օրերս ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, նույն հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը այցելել են ՀՀ արևելյան սահմանների պաշտպանական դիրքեր․ այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից։

«Պատգամավորները տեղում ծանոթացան պաշտպանական դիրքերի ինժեներական կառույցներին, ձմռան նախապատրաստական աշխատանքներին, ծառայության պայմաններին, լսեցին զինծառայողների մտահոգություններն ու պատասխանեցին նրանց հարցերին։ Պատգամավորները հետևեցին նաև եռամսյա հավաքների՝ որպես մոբիլիզացիոն ռեսուրսի կազմակերպման և անցկացման աշխատանքների ընթացքին, ուսումնասիրվեցին նաև վերոնշյալ հավաքներին առնչվող խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում։

--00--ԿԿ