ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանում է պահանջել Թուրքիայից իր դեսպանին արտաքսելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանումներ է պահանջել Թուրքիայից` 10 դեսպանի, նրանց թվում` ԱՄՆ-ի դեսպանին, Թուրքիայից արտաքսելու կապակցությամբ:

«Մենք ծանոթացել ենք այդ տեղեկատվության հետ ու հիմա ակնկալում ենք հստակություն` Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից», - այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի դեսպաններն ավելի վաղ Անկարային կոչ էին արել ազատ արձակել իրավապաշպան Օսման Քավալային, ինչից հետո նշված երկրների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ ու պահանջել հետեւել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջները:

Տեսանյութեր