Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել, այրվել է 100 հա խոտածածկ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

նկար

Հոկտեմբերի 23-ին` ժամը 12:17-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկ տարածք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին։

--00—ԼՄ