Փոխհամաձայնեցված օլիգարխիայի բուրգի անձերն են փոխվել, հիմա արդեն ներկայիս իշխանությունն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Փոխհամաձայնեցված օլիգարխիայի բուրգի անձերն են փոխվել, հիմա արդեն ներկայիս իշխանությունն է։  Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում»  կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ՝ 30 տարվա ընթացքում մեր կոնսենսուսը փոխհամաձայնեցված օլիգարխիան էր, հիմա էլ նույն բուրգը շարունակում է իր գոյությունը, չի եղել ուրիշ կոնսենսուս։

Նրա կարծիքով, մենք հրաժարվել ենք մեր ինքնությունից և ունակ չեղանք վերցնել ու ադապտացնել ուրիշինը, այս տեմպերով մենք շարժվում ենք դեպի ավտորիտարիզմ, քանի որ այլընտրանք չի մնում։ 

Պետրոսյանը նաև նշեց, որ այսպիսի ծավալի արտագաղթ չի եղել, մարդիկ փախչում են՝ չունենալով ֆիզիկական անվտանգության երաշխիք, ինչն ամենակարևորն է։․ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր