Կանադան չեղյալ է հայտարարել արտասահմանյան ճամփորդություններից խուսափելու նախազգուշացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Աշխարհ

Կանադան այլևս չի հորդորի իր քաղաքացիներին խուսափել արտասահմանյան ոչ շատ կարևոր ճանապարհորդություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը՝ ճամփորդություններից խուսափելու պաշտոնական զգուշացումը երկիրը չեղյալ է հայտարարել:

Կանադայում նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով COVID-19- ի դեմ մարդկանց պատվաստման հաջող տեմպը:

Ավելի ուշ Կանադայի ամենախիտ բնակեցված Օնտարիո նահանգը հրապարակել է ժամանակացույց՝ վերացնելու COVID-19-ի մնացած բոլոր սահմանափակումները:

Կանադայի ճանապարհորդական նախազգուշացումը հայտարարվել էր 2020 թվականի մարտին՝ համավարակի բռնկման ժամանակ:

«Պատվաստանյութերը շատ արդյունավետ են ծանր դեպքերը կանխելու համար », - ճեպազրույցի ժամանակ ասել է գլխավոր բժիշկ Թերեզա Թամը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մինչև հոկտեմբերի 8-ը Կանադայի չափահաս բնակչության 82 տոկոսից քիչ թվով մարդիկ են պատվաստվել վիրուսի դեմ:

--0--ԿԿ