Ծեծ և կաշառք․ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կալանավորվել է. նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը։

Ըստ աղբյուրի՝ 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից և պատճառել ծանր մարմնական վասվածք:

Աղբյուրը նաև հայտնում է, որ նշված դեպքի փաստով նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին՝ Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:

Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:

Սակայն այսօր տարիներ առաջ տուժած անձը որոշել է կատարվածի մասին պատմել իրավապահներին եւ իրավապահները դեպքին ընթացք են տվել եւ նյութեր են նախապատարաստում։

Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը աղբյուրին մեկնաբանություն չի տվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ