Թեկնածուն հաղթել է բանտից, ո՞ր իշխանության օրոք է եղել բանտարկված պատգամավոր ու քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Իշխանության կարմիր գիծը սեփական իշխանությունն է, նրանք ամեն ինչ զիջում են իշխանություն պահելու համար։ Երբ որևէ գործընթացից հետաքրքրվում ենք, հրաժարվում են պատասխանել, թե ինչ են բանակցոմ, բայց դրան զուգահեռ տեսնում ենք գործընթացի առկայության մասին գործողություններ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Մեզ չի ներկայացվում, թե փակ դռների հետևում ինչ է բանակցվում, բայց իշխանության հետ հույս կապել չի կարելի, այդ գործընթացներից որևէ լավ բան սպասել հնարավոր չէ։ 
Այս իշխանության կարմիր գիծը ոչ թե սահմաններն ու անվտագությունն է, այլ սեփական իշխանության պահպանումն է: Նա  առաջնորդվում է բանի տեղ չդնելու, «Կանենք այն, ինչ կուզենք» քաղաքականությամբ»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով  ՏԻՄ ընտրություններին՝ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ ընտրությունները  ցույց տվեցին, որ կա դիմադրության ռեսուրս, որի վրա քաղաքական ուժերը հարկ եղած դեպքում պետք է հենվեն։

«Սյունիքում  քաղաքացիներին ստիպում էին քաղաքապետի դեմ ցուցմունք գրել, անգամ այս պարագայում հաղթեց ընդդիմության թեկնածուն: Ասում են՝ ժողովրդավար ընտրություն ենք անցկացրել, ի՞նչ պետք է անեիք՝ ընդդիմադիր թեկնածուին պետք է գնդակահարեի՞ք, որ ասեիք ճնշում կա: Փաստացի թեկնածուն հաղթել է բանտից, ո՞ր իշխանության օրոք է եղել բանտարկված ԱԺ ընտրյալ պատգամավոր ու քաղաքապետ»,-հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։