Ասատուր Վարդանյանը նշանակվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ասատուր Վարդանյանը նշանակվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին նշանակել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում։ 

--0--ԿԿ