Գեղարքունիքում մինչ օրս առաջին և երկրորդ դեղաչափով կատարվել է 43 341 պատվաստում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

պատվաստում

Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: 

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 2021 թվականի հոկտեմբերի 20-ի դրությամբ մարզում առաջին դեղաչափով պատվաստվել է 28 701 քաղաքացի, իսկ առաջին և երկրորդ դեղաչափերով կատարվել է 43 341 պատվաստում: Պատվաստումներն իրականացվում են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ Վ», «Սինոֆարմ» և «Մոդերնա» պատվաստանյութերով:

Նույն աղբյուրի հավաստմամբ մարզում, նշված օրվա դրությամբ, հետպատվաստումային անբարեհաջող դեպքեր չեն գրանցվել:

--00--ԱԹ