Գործարկվելու է Արմաշ համայնքի շչակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

շչակ

Հոկտեմբերի 20-ից 21-ը Արարատի մարզի Արմաշ համայնքում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հրամանաշտաբային ուսումնավարժություն: Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ից 11:30-ն ընկած ժամանակահատվածում գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը:

ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ։ 

  --00—ՄՀ