1 շաբաթում պարեկները հայտնաբերել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող 105 վարորդի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։

Հոկտեմբերի 11-ց 18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 951 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 215 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 105, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 183 անձ։ 90 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 4-ը՝ առանց համարանիշերի, 11-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ փոխարինված համարանիշերով, 238-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։

Պարեկաները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 32 անձի և հայտնաբերել  2 հետախուզվողի։

Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

--00—ԼՄ