Աստանան փոխարինող է փնտրում Տիգրան Բարսեղյանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

Բարսեղյան

Ղազախական «Աստանան» փոխարինող է փնտրում հարձակվող Տիգրան Բարսեղյանին, հայտնում է Vesti.kz-ին։

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ կավարտվի տարեվերջին, և մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը չի երկարաձգվի: Դրանից ելնելով՝ «Աստանան» արդեն սկսել է բանակցություններ վարել Բարսեղյանին փոխարինելու հավանական թեկնածուների հետ: Ըստ աղբյուրի՝ առաջնահերությունը տրվելու է ղազախստանցի ֆուտբոլիստներին, այդ թվում `երիտասարդ խաղացողների: Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Այս ամառ «Սլովանը» ակտիվորեն հետաքրքրվում էր Բարսեղյանի ծառայություններով: Սլովակիան ներկայացնող ակումբը պատրաստ էր 250 հազար դոլար վճարել Հայաստանի հավաքականի խաղացողի համար, գրում է աղբյուրը:

Ներկայումս «Աստանան» 24 տուրից հետո գրավում է առաջին տեղը ՂՊԼ-ի մրցաշարային աղյուսակում և մեկ միավորով գերազանցում է Կոստանայի «Տոբոլին»:

--00—ՄՀ