Ենթադրում եմ՝ վերադառնում են ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված տղաները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Նաիրի

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան էջում գրել է.

«Ադրբեջանից վերադարձող հայ գերիների տվյալները ուսումնասիրելիս երևում է, որ նրանք հիմնականում ՀՀ Շիրակի մարզից են։

Ենթադրում եմ, որ վերադառնում են այն տղաները, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո՝ Արցախի Հադրութի շրջանի Դիզափայտի բարձունքը թշնամուն հանձնելու ժամանակ, երբ 62 կամավոր անհասկանալի պայմաններում հայտնվեց թշնամու շրջափակման մեջ»։

--00--ԱԹ