Երևանյան լճի մոտ բախվել են Mercedes մակնիշի 2 մեքենա, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանյան լճի հարևանությամբ բախվել են 29-ամյա Արթուր Հակոբյանի վարած Mercedes E240 մակնիշի և 37-ամյա Հովհաննես Կիրակոսյանի վարած Mercedes C350 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ԿԿ