Թուրքական լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Լիրա

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։

Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին նախօրեին. 1 դոլարի դիմաց՝ 9.29, 1 եվրոյի դիմաց՝ 10.77 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ ստելինգ / 12.7446  լիրա։

Այս պահին արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 դոլար/ 9.37 լիրա, 1 եվրո/ 10.88 փոխարժեքով: Ֆունտ ստերլինգ-լիրա փոխարժեքն հետևյալ պակտերն ունի. 1 ֆունտ ստելինգ / 12.86 լիրա։

Նշվում է, որ մասնագետները կենտրոնացել են Թուրքիայի կենտրոնական բանկի տոկոսադրույքի վերաբերյալ որոշման վրա։ Կենտրոնական բանկի դրամական քաղաքականության խորհրդի նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին։  

--00--ԱԹ