Գործարկվելու է Ախուրյան բնակավայրի շչակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

շչակ

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով վարժանք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

«Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Խնդրում ենք չանհանգստանալ»,-  հայտնում են ԱԻՆ-ից։

 --00—ՄՀ