Երևանում Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին, հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

456

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարները և կից գրառում արել․  

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հրամանագրիս համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։ Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հերատանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»։

--00—ԼՄ