Վրաստանում նախօրեին գրանցվել է վարակման 5739 նոր դեպք, մահացել է 36 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

նկար

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5739 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2082 մարդ, ևս 36-ը՝ մահացել։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 670 552 դեպք, 616 937 հիվանդ ապաքինվել է, 9 546-ը՝ մահացել: Երկրում կատարվել է 1 միլիոն 920 հազար 934 պատվաստում, օրական՝ 6203 պատվաստում:

--00—ԼՄ