Դադիվանքում ապրող հոգևորականները 6 ամիս է՝ փակված են այնտեղ. Բագրատ Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Հայոց եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Սուրբ Ղևոնդյանց մայր տաճարում քարոզ է կարդացել, որի ժամանակ նա խոսել է նաև Դադիվանքում ապրող հոգևորականների մասին, որոնք, ըստ սրբազանի, 6 ամիս է՝ փակված են այնտեղ։

«6 ամիս դուրս չեն եկել այնտեղից, փակված են, արգելված է ելքն ու մուտքը։ Այսպիսի հերոսական ճակատամարտի մեջ են մեր հոգևոր եղբայրները՝ գտնվելով գերեվարված Դադիվանքում»,-ասել է նա։

Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը խոսել է նաև պատերազմի հետևանքներից։

«Մեր ժողովուրդն ապրում է թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր ծանր և դժվարին իրավիճակում․ բայց ողջ ժողովուրդը, ազգը չի այդպես, ես չեմ ուզում, որ մենք մեզ խաբած լինենք։ Ազգի մի հատվածն է այդպես՝ գիտակցություն ունեցող հատվածը»,-ասել է Բագրատ Սրբազան։

--00—ԼՄ

Տեսանյութեր