Մի խումբ հայտնի գործիչներ հրավիրվել են Քննչական կոմիտե․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մի խումբ քաղաքական ու հասարակական գործիչների՝ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Տիգրան Չոբանյանին, Իսրայել Հակոբկոխյանին, Վահագն Չախալյանին, հրավիրել են Քննչական կոմիտե։ Նրանք անցնում են հունվարի 28-ին միտինգ անելու պատճառով հարուցված քրեական գործով, որը նախապես հարուցվել էր պետական շենք-շինությունները զավթելու հոդվածով։

Հիշեցնենք, որ խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի դեմ բողոքի ակցիաների մասին է: Արագած Ախոյանը մեզ հետ զրույցում ասաց, թե տեղեկություն ունեն, որ քննչական մարմինը մտադիր է փոխել քրեական հոդվածն ու նոր մեղադրանք առաջադրել իրենց` «իշխանությունը զավթելու» հոդվածով։

Որպեսզի պատկերացնեք այս մեղադրանքի աբսուրդը, մի փաստ միայն. գործով, որպես ապացույց, ներկայացվել է մի ոստիկանի ցուցմունք, որը նշել է, որ միտինգում կոչ անողներից մեկի ձայնը նմանեցրել է Արագած Ախոյանի ձայնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ

Տեսանյութեր