ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24 News
Հոկտեմբերի 18-ին` ժամը 15։32-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 100 հակ)։
--00--ԱՀ