Մինսկում Ֆրանսիայի դեսպանի հետ կապված որոշումը Փարիզն անհիմն է համարել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Փարիզ դեսպան

Ֆրանսիայի դեսպանի նշանակման համաձայնությունը հետ կանչելու մասին Մինսկի որոշումը Փարիզում անհիմն են որակել և հայտարարել են «Ֆրանսիայում բելառուսական դիվանագիտական ներկայացուցչության դեմ համաչափ միջոցառումների» մասին: Ինչպես նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում, Բելառուսում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դը Բույան դը Լաքոստի հեռանալը պայմանավորված էր «բելառուսական իշխանությունների միակողմանի որոշմամբ». իշխանությունները հետ են կանչել 2020 թվականի օգոստոսի 3-ին դեսպանին տրված նշանակման համաձայնությունը: 

«Դա պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի դեսպանն իր հավատարմագրերը չի հանձնել Ալեքսանդր Լուկաշենկոյին»,-ասել են Փարիզի ԱԳՆ-ից:

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դը Լաքոստն արդեն «լքել է երկիրը», իսկ Ֆրանսիայում Բելառուսի դեսպան Իգոր Ֆիսենկոն «հետ է կանչվել Մինսկ` խորհրդակցությունների համար»:

--00--ԱԹ