Գորիսում զանգվածաբար հարցաքննում են ընտրություններում հաղթած Առուշանյանի կողմնակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Առուշ Առուշանյան

Գորիսում զանգվածաբար հարցաքննում են ընտրություններում հաղթանակ տարած, անազատության մեջ գտնվող Առուշ Առուշանյանի կողմնակիցներին: Այս մասին հայտնում է Sputnik.Armenia-ն:

«Առուշանյան դաշինք»-ի տասնյակ կողմնակիցներ արդեն հրավիրվել են քաղաքի քննչական կոմիտե՝ համայնքապետի հոր՝ Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրգործով:

Իրեն՝ Գագիկ Առուշանյանին, դեռ չեն հարցաքննել, սակայն նրա կողմնակիցներից հետաքրքրվում են՝ արդյո՞ք նա նախընտրական կաշառք չի բաժանել: Պատրաստվում են հարցաքննել Գորիսի ևս 50-60 բնակչի:

Առուշանյան ընտանիքի փաստաբան Արմեն Մելքոնյանը կարծում է, որ Գագիկ Առուշանյանի դեմ հարուցված քրգործն անհիմն է ու պայմանավորված է դաշինքի՝ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակը ստվերելու ցանկությամբ:

--00--ԱԹ