Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի 5-րդ ալիքը. Գամկղրելիձե

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,  24 News

կորոնավիրուս

Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքը՝ դեպքերի առավել բարձր ցուցանիշով։ Այս մասին տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն՝ նշելով, որ այժմ կարևոր է բնակչության ակտիվ պատվաստումը և հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Հաղորդում է Aliq Media-ն։

«Երկրում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն արդեն սկսված է, սակայն սպասվածից ավելի բարձր տեմպերով: Ցավոք, բավականին բարդ է համաճարակային իրավիճակը․ վերջին օրերին կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցնում է 4000-ը: Այս պահին վարակը երկրի ողջ տարածքում սրընթաց տարածվում է»,- ասել է Գամկղրելիձեն:

Գամկրելիձեն միևնույն ժամանակ նշել է՝ չնայած համաճարակաբանական ծանր իրավիճակին, դպրոցները հեռավար ուսուցման չեն անցնի։ Նա նաև հավելել է, որ եթե ուսուցիչների և ծնողների 80%-ը պատվաստվեն, ապա դպրոցներում առկա ռեժիմով դասերի անցկացումը վտանգ չի ներկայացնի։ 
--00—ՄՀ