Արցախում մնացած վիրավոր զինվորների վիճակը լավ է. կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

զինվոր հիվանդ

Երկու օր առաջ Արցախի առողջապահության նախարարը, պետնախարարը եւ մարդու իրավունքների պաշտպանն այցելել են հոկտեմբերի 14-ին Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ կրակ բացելու հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Արցախի առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ զինվորներից մեկը գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում, որըտ գլխի բեկորային վիրավորում էր ստացել, նրան վիրահատել են. «Հիմա վիճակը լավ է: Մնացած զինվորները զինվորական հոսպիտալում են: Այն զինվորները, որոնք մնացել են Արցախում, նրանք ավելի թեթեւ վիրավորում են ստացել: Նրանց կյանքի ոչ մի վտանգ չի սպառնում, զինվորները վիրահատվել են մեր բժիշկների կողմից, վիճակը կայուն է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:

Վիրավոր զինվորներից 4-ին տեղափոխել են Հայաստան:

--00--ԱԹ

Տեսանյութեր