Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Աշխարհ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է 84 տարեկան հասակում՝ կորոնավիրուսի բարդություններից։ Այս մասին տեղեկանում ենք Փաուելի ֆեյսբուքյան էջից:

«Գեներալ Քոլին Փաուելը մահացել է այսօր առավոտյան ՝ COVID-19- ի հետ կապված բարդություններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս տեղեկությունը հաստատել է CNN-ը։

--00--ԿԿ