Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Տարածաշրջան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով օգնականի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի գլխավորած պատվիրակության հետ:

Հասանովը Կոլոմինային պատմել է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում կատարվող աշխատանքների, սահմանին տիրող իրավիճակի մասին:

Կոլոմինան հայտնել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը` աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:

--00--ԿԿ