Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի հրապարակը սահամանազատվում է բարեկարգվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել մայրքաղաքում իրականացվող բարեկարգման աշխատանքների մասին և տեսանյութին կից գրառումով տեղեկացրել, որ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը սահամանազատվում է հետագայում բարեկարգվելու համար։

«Նոր Արաբկիր» զբոսայգին շուտով նոր հարմարություններով կներկայանա բնակիչներին։

Արաբկիրում տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են մայթերը, որոշ հատվածներում նաև կառուցվում են նոր մայթեր։

Վարչական շրջանում ծավալուն աշխատանքներ են տարվում շենքերի հարթ և թեք տանիքների ու մուտքերի վերանորոգման ուղղությամբ։

Արաբկիրում ընթացիկ տարում բարեկարգ ու հարմարավետ կդառնա ևս 7 բակային տարածք:

--00—ԼՄ