Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 998 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կորոնա

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը նախօրեին ավելացել է 34.325-ով, սա նոր առավելագույնն է համավարակի սկզբից ի վեր: Դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 8 միլիոնը եւ կազմել 8.027.012 դեպք, այդ մասին հայտնում է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն ավելացել է 998-ով՝ հասնելով ընդհանուր 224 հազար 310-ի:

Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվը նախօրեին ավելացել է 16431-ով՝ հասնելով 7 միլիոնի: Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87.4 տոկոսը:

--00—ԼՄ

Տեսանյութեր