Ռուբեն Արամիչը նաև երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր․ Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔՈչարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ։

«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։ Ռուբեն Արամիչը, լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։

Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում»,-գրել է նա և համատեղ նկար հրապարակել։

Հիշեցնենք, որ Ռուբեն Սահակյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 18.00-ից, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ 

--00—ԼՄ