Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսից 42 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

կոր

Վերջին 24 ժամվում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 42 պացիենտ: Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 9 510 մարդ։ Այդ մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2479-ով, ապաքինվել է 2374 հիվանդ։ Կատարվել է 1 միլիոն 914 հազար 269 պատվաստում, օրական՝ 2260:

--00—ԼՄ