Երկրաշարժ՝ Թուրքիայում․ մարդկային կորուստներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

նկար

Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ  (պատմական Այնթապ) նահանգի Իսլահիյե շրջանից 11.7 կմ հեռավորության վրա 3․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել, գրում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 17-ին` տեղական ժամանակով 21։22-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.8 կմ խորության վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր