ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վլադիմիր Հովհաննիսյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։ 

«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝

1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության
պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության
մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն
օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,-նշված է որոշման մեջ։

--00--ԿԿ