ՔՊ-ն հաղթել է 3 համայնքներում՝ Տեղ, Տաթև, Դիլիջան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

տիմ

Հոկտեմբերի 17-ի 6 համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքի համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է համայնքներից 3-ում՝ Տաթևում, Տեղում, Դիլիջանում։

Տաթև համայնքում 1281 ձայնով ընտրվել է ՔՊ-ի թեկնածուն՝ Արթուր Մաթևոսյանը։ Տեղում, ըստ կուսակցության հրապարակած տվյալների՝ իշխող ուժն ստացել է 1530 ձայն, ընտրված թեկնածուն  Դիլիջանում ևս հաղթանակը ՔՊ թեկնածուինն է։ Դիլիջանում 57% ձայնով քաղաքապետի ընտրվել ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու Դավիթ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ քաղաքացիները հոկտեմբերի 17-ին ընտրություն են կատարել Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գորիս, Գյումրի, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան

--00—ԼՄ