Փաստը անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

արմեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Փաստը անառարկելի է. մենք այլևս պետություն չունենք։

Հայաստանը լոկ այբենական հիշատակում է, արարողակարգային դետալ, քաղաքական թյուրիմացություն ՄԱԿ-ի անդամ երկրների լատինատառ թվարկման մեջ Argentina-յի և Australia-յի արանքում։

Մենք պետություն այլեւս չունենք, ու դա ոչ միայն կապիտուլյանտ ոչնչության պատճառով է։

Պատճառն ավելի խորն է. պետությունները ստեղծվում են ժողովուրդների կողմից։ Մենք այլեւս չունենք Հայաստանի Հանրապետություն, քանզի էլ չունենք հայ ժողովուրդ։

Ժողովրդի փոխարեն 29 000 ք. կմ-ի վրա այսօր ապրում է սոսկ հայազգի բնակչություն, կենսաբանական պոպուլյացիա։

Իսկ պոպուլյացիաներին պետություն չի հասնում, լավագույն դեպքում՝ արեալ։

Այսինքն՝ հայերը այլեւս ոչ թե քաղաքական էակներ են, այլ էթնոգրաֆիկ ենթատեսակ, որն այս տեմպերով շուտով կհայտնվի նաեւ Կարմիր գրքում։

Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը»։

--00—ԼՄ

Տեսանյութեր