ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ` հետաքննական խմբի ղեկավար, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում` հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 23:30-ի սահմանում, Էրեբունի և Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 19-ամյա Ալիկ Գասպարյանի վարած Infiniti մակնիշի, 33-ամյա Ազատ Զարգարյանի վարած Range Rover մակնիշի, 33-ամյա Արթուր Մինասյանի վարած Mazda մակնիշի և 35-ամյա Տիգրան Կարապետյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով վերջինս բախվել է Էրեբունի փողոցի թիվ 17/1 հասցեի մուտքի ապակե դռներին:
Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 34-ամյա Լիլիթ Մինասյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
--00—ԼՄ