ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, մեկնարկում է ձայների հաշվարկը. որտե՞ղ է առավել լարված եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

տիմ

Հայաստանի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին, ժամը 20:00-ին ընտրատեղամասերի դռները փակվել են, մեկնարկում է ձայների հաշվարկը: Քաղաքացիները ընտրություն են կատարել Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 6 համայնքներում՝ Գորիս, Գյումրի, Մեղրի, Տեղ, Տաթև, Դիլիջան, իսկ մեծամասնական ընտրակարգով՝ Արագածոտնի, Արմավիրի, Լոռու մարզերի 3 համայնքներում՝ Շամիրամ, Ֆերիկ, Ֆիոլետովո։

Առավել լարված է եղել իրավիճակը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել «Առուշ Առուշանյան» դաշինքի ընտրական շտաբում: Հարուցվել է քրգործ, ըստ որի՝ Գագիկ Առուշանյանը՝ Առուշ Առուշանյանի հայրը, 2021-ի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել, ինչի հիման վրա էլ ընդհանուր իրավասության դատարանը թույլտվություն է տվել՝ խուզարկություն անելու դաշինքի ընտրական շտաբում:

Ավելի վաղ ոստիկանություն էր հրավիրվել նաև «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուն՝ Հարություն Սինանյանը: Ըստ փաստաբանի՝ նա ուղեկցել էր իր հարևանին ընտրական տեղամաս:            

«Անկախ դիտորդը» ևս ՏԻՄ ընտրությունների մասով մի քանի համայնքներում խախտումներ է արձանագրել: Օրինակ, արձանագրվել է, որ Տեղ գյուղում ՔՊ-ն ընտրողների է «բերել-տարել է», այդ թվում՝ առանց համարանիշերի մեքենաներով, իսկ ժամը 14։30-ի դրությամբ 639 ընտրողներից 64-ը քվեարկել է օգնողի միջոցով:

Ըստ «Անկախ դիտորդ»-ի՝ Տեղ և Գորիս համայնքների ղեկավարների պաշտոնակատարների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասով հանցագործության մասին հաղորդումներ ենք պատրաստում, որոնք կներկայացվեն դատախազություն։

--00—ԼՄ