Ինչո՞ւ է Գորիսում բերման ենթարկել «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Գորիս քաղաքի բնակիչ, «Առուշ Առուշանյան» դաշինքի ավագանու թեկնածու Հարություն Սինանյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանություն  մոտ 1 ժամ պահելուց հետո բաց են թողել:

Հարություն Սինանյանը ասել է, որ հարեւանուհիս տարեց կին է, հիվանդ ոտքերով, խնդրել է, որ իրեն տանի ընտրության, ինքն էլ տարել է, որից հետո իրեն բերման են ենթարկել, գրում է  NEWS.am-ը: 

Հարություն Սինանյանի փաստաբան Արմեն Մելքոնյան աղբյուրին հայտնել է, թե ոստիկանապետը ասել է՝ բերման չեն ենթարկել ավագանու թեկնածուին, այլ հրավիրել են ոստիկանություն և խնդրել մինչև 20:00 այլևս նման «հրավիրատոմսեր» չտան դաշինքի ներկայացուցիչներին:

Այս մասին Հարություն Սինանյանի փաստաբանն ահազանգել է ՄԻՊ-ին և ոստիկանությանը:

--00—ԼՄ