Արմեն Սարգսյանի՝ Իտալիա կատարած այցի քրոնիկոնը. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել Արմեն Սարգսյանի՝ Իտալիա կատարած այցի ամփոփ քրոնիկոնը:

Տեսանյութին կից նշվում է, որ ապագային միտված պետական այց նոր էջ կբացի երկու ժողովուրդների և երկրների պատմական հարաբերություններում:

«Մեր ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայում իր ելույթներից մեկի ժամանակ:

--00—ԼՄ