Սյունիքում իրանցու ավտոցիստեռնը գլորվել է ձորը. վարորդը արգելափակվել է խցիկում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հոկտեմբերի 17-ին` ժամը 00:06-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ.,  Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առող¬ջական վիճակը գնահատել են բավարար:

--00—ԼՄ

Տեսանյութեր