Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Լևոն Տեր-Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր և Վանո Սիրադեղյանի համատեղ լուսանկարը՝ առանց մեկնաբանության: Վանո Սիրադեղյանը պաշտոններ է զբաղեցրել 1-ին նախագահի իշխանության տարիներին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին մահացել է ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը։ Այս մասին հայտնում են գրողի որդին` Խաչատուր Սիրադեղյանը, և կինը` Ռուզան Տոնոյանը:

1988 թ. դեկտեմբերից 1989 թ. մայիսը բանտարկված է եղել կոմիտեի մյուս անդամների հետ։ 1990-1991թթ. աշխատել է ՀՀ անտառտնտեսության վարչության պետ,  1991-1992 թթ.՝ ՀՀ նախագահի ներքին քաղաքականության եւ սոցիալական հարցերի խորհրդական։ 1992-1997 թթ. եղել է ՆԳ նախարար, 1997-1998 թթ.՝ Երեւանի քաղաքապետ։

1990-1992 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք)։ ՀՀՇ խմբակցության անդամ։

1997-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 73 ընտրատարածք) «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999 թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 75 ընտրատարածքից։ ՀՀՇ վարչության նախագահ։

--00—ԼՄ