Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

նկար

Հայաստանում այսօր ՏԻՄ ընտրություններ են Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի 6 համայնքում՝ Գորիսում, Գյումրիում, Մեղրիում, Տեղում, Տաթևում, Դիլիջանում, իսկ իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ. այդ համայնքներն են Շամիրամը, Ֆերիկը և Ֆիոլետովոն։

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: 

--00—ԼՄ

Տեսանյութեր