Անձնագրում ծննդավայր նշելով չի որոշվում սահմանների կամ քաղաքի հարցը, սրանք շահարկումներ են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Անձնագրում ծննդավայր նշելով չի որոշվում սահմանների կամ որևէ քաղաքի հարցը, սրանք շահարկումներ են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։

Նրա համոզմամբ, օրենքի նոր նախագիծը ավելի քան առաջադիմական է և որևէ կերպ չի սպառնում ՀՀ ինքնիշխանությանը և անվտանգությանը, ավելին՝ բխում է ՀՀ քաղաքացիների իրավունքներից։

Բիչախչյանը մտահոգիչ է համարում նախագծի վերաբերյալ շահարկումները և մանիպուլյացիաները։ Նա պնդեց, որ այն որևէ կերպ չի վնասում արցախցիներին, իսկ այն պնդումը, թե օրենքը հեռահար նպատակ ունի՝ անձնագրից Արցախ բառը հանելով փակել Արցախի թեման, սուտ է, քանի որ ՀՀ քաղաքացու անձնագրերում երբեք էլ Արցախ չի նշվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր