«ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի՝ ՀՀ-ի ներկայացրած հրատապ միջոցների լսումներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

միեդ

 

Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:

«Երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները եւ պատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի  հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասված է Ներկայացուցչության հայտարարության մեջ:

--00—ՄՀ