Խաղաղապահները վիկտորինա են անցկացրել ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

խաղաղպահներ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները խաղաղության և անվտանգության մասին դասեր են անցկացրել Լեռնային Ղարաբաղի կրթական հաստատություններում:

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ռուս զինվորականները դասընթաց են կազմակերպել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 դպրոցի սաների համար: Դասն անցկացվել է վիկտորինայի ձևաչափով:

Ավելի քան 100 դպրոցական մասնակցել է ինտերակտիվ դասընթացի: Խաղաղապահները ոչ մեծ պատմական ակնարկ են ներկայացրել Հայրենական մեծ պատերազմի մասին:  

--00—ՄՀ